Սեր, հարաբերություններ, ընտանիք
Անպատասխան սեր
Այն մարդկանց համար, ովքեր չեն հավատում իսկական սիրուն մեծ բացահայտում կլինի այն, ինչ գիտի "Շտապ օգնության" բժիշկը:Ինքնասպանությունների փորձերի կեսից ավելին լինում է անպատասխան սիրուց:
Ուսումնասիրելով այս երևույթը, ամերիկացի հոգեբան Էթել Ս. Փերսոնը "Սիրո ուրախությունները " գրքում զգուշացնում է, որ նույնիսկ երջանիկ սիրահարը ենթարկվում է մեծ հոգեբանական ռիսկի` կապված ինքնաբացահայտման և մեկ մարդու վրա կենտրոնացման հետ: Սիրահարի գիտակցությունը շատ հաճախ սահմանափակվելով կենտրոնանում է միայն մի պահանջմունքի վրա` լինել սիրված:
Սերը վեր է ածվում արտակարգ իրավիճակի, երբ մարդը կորցնում է ինտելեկտուալ վահանը` ունակությունը անալիտիկ մտածողության և իր ու շրջապատի նկատմամբ քննադատական վերաբերմունքի:Սիրահարվածի տիպիկ պահվածքի նկարագիրը ուղեկցվում է կրքի և մելանխոլիայի նոպայաձև պոռթկումներով:Վերոնշյալը հատկապես առկա է այն դեպքում, երբ կողմերիցև ոչ մեկն էլ չի խոստովանում իր սերը կամ մի կողմը վերջնականապես չի դադարում հուսալ:
Սակայն մինչ այդ անհրաժեշտ է վերջնական որոշում ընդունել` համարել ձեր սերը անհույս թե ոչ:Պաշտպանության և ոչ մի մեթոդ չի օգնի, եթե մի ձեռքով դուք պայքարեք սիրո դեմ, իսկ մյուսով` սիրո համար:
Այս ամենը պետք է ի նկատի ունենալ, եթե դուք փորձում եք ելք գտնել անպատասխան սիրուց և քանի որ դա ժամանակ է պահանջում պետք է համբերատար լինել:
Եթե դուք գտնում եք, որ կարող եք հասնել փոխադարձ սիրո, ապա վերջացրեք անիմաստ գործողությունները:Վերաբերվեք ձեր զգացմունքներին ինչպես խնդրին, որը կարելի է լուծել:Տարօրինակ է հնչում, բայց դուք պետք է գործողությունների ծրագիր մշակեք և գրանցեք արդյունքները:Դրանք վերլուծելով շատ բաներ ձեզ համար ավելի պարզ կդառնան:Շատ կարևոր է նպատակի հստակ ձևակերպումը, քանի որ ոչ հստակ նպատակները բերում են ոչ հստակ քայլերի:
Սակայն եթե հաջողությունը միևնույն է ձեզ ընդառաջ չի գալիս և պարզ է, որ ձեր պայքարն անօգուտ է, շատ կարևոր է ճիշտ ժամանակին նահանջել` առանց հետդարձի թաքուն մտքեր փայփայելու:
Հոգեբանները առաջարկում են "Անպատասխան սեր" իրավիճակից դուրս գալու մի քանի մեթոդ.
- Նույնիսկ երջանիկ փոխադարձության դեպքում տեղ թողեք "ճիշտ հեռավորության" համար:Շատ վտանգավոր է (վտանգավոր է նաև հենց սիրո համար) փորձել անմնացորդ կերպով միավորել ամեն ինչ (երազանքները, ազատ ժամանակը, գումարը, աշխատանքը, թաքուն ցանկությունները ) և կենտրոնանալ մեկ-մեկու վրա:Յուրաքանչյուրը պետք է ունենա շփման իր շրջապատը.Շանտալ Դե Մուստյեն ասում է.
- Թունդ սիրահարված զույգերը ինքնաբավ են, սակայն դա շատ վտանգավոր է, քանի որ անհրաժեշտ է սնել սերը և ոչ թե սնվել սիրուց:
Եթե ձեզ չի հաջողվել խուսափել մի զգացմունքի վրա կենտրոնանալուց, ստիպեք ուղեղին զբաղվել բազմաթիվ խնդիրներով:Անհրաժեշտ է շփվել նոր մարդկանց հետ, գտնել նոր զբաղմունքներ, պլանավորել արձակուրդն ու ազատ օրերը` որպեսզի պարապ չնստեք:Զբաղվեք ուրիշ մարդկանց խնդիրներով և աննկատ կլուծեք ձեր խնդիրը:
- Հոգու կյանքը պետք է բուժել մարմնի կյանքում փոփոխություններ մտցնելով:Այս հզոր և արագագործ միջոցը հատկապես կարևոր է բաժանման առաջին օրերին: Ուժեղ ֆիզիկական բեռնվածությունը նվազեցնում է ցանկացած ստրես:Կարճ ասած դա հասարակ քիմիա է` օրգանիզմից քրտինքի հետ դուրս է գալիս նաև ադրենալինը (մելամաղձության և անելանելիության զգացում) և նորադրենալինը (բարկության և թշնամանքի զգացում):Օգտակար են նաև մերսումը, բաղնիքը, սառը ջրով ցնցուղները, ծովային և օդային վաննաները` կարճ ասած շատ գործողություններ և հանգստի ոչ մի վայրկյան:Օգտակար է փոխել սննդակարքը` հրաժարվեք սուր, յուղոտ, քաղցր սննդից և ալկոհոլից:Անցեք բուսակերության, որը հանգստացնում է նյութափոխանակության պրոցեսները և նվազեցնում է էներգետիկ լարվածությունը:
- Հանրահայտ հոգեբան Դեյլ Կարնեգին ասում է.
- Եթե քեզ հասել է կիտրոն, ապա դրանից պատրաստեք լիմոնադ:
Սիրո էներգիան կարող է ուղղվել ոչ թե ինքնաոչնչացման այլ ինքնակատարելագործման վրա:Պատմության մեջ հայտնի են շատ մերժված սիրահարներ, որոնք դժբախտ սիրուց փախչելով, գործով վերջ ի վերջո բարձրանում են իրենց տանջանքներից և այն մարդուց ով դրանց պատճառն է հանդիսացել:Ֆրասիացի կոմպոզիտոր Հեկտոր Բերլիոզը մի քանի տարի անընդմեջ փորձում էր տիրանալ իռլանդացի դերասանուհի Հենրիետտա Սմիթսոնի սիրուն` սակայն ապարդյուն:Այդժամ նա ուղղեց իր զգացմունքի ամբողջ ուժը ստեղծագործական կյանքին և գրեց իր գլուխգործոց` “Ֆանտաստիկ սիմֆոնիան”:Էպիզոդներից մեկում նա այդ դերասանուհուն ներկայացրել է որպես վհուկների գարշելի առաջնորդ:Նրա կենսագիրները նշում են, որ սիմֆոնիան ավարտելուց հետո Բերլիոզը զգաց, որ ազատվել է անպատասխան սիրո ցավոտ մոլեգնումից:
- Պետք է մերկացնել ձեր կուռքին: Միշտ էլ սիրում են և մարդուն, և այն իդեալական կերպարին, որը ստեղծվել է նրա հիմքով:Հայտնի ֆրանսիացի հոգեբան Ժան Պիաժեն բուժեց իր հիվանդին` ստիպելով նախ այրել սիրելիի բոլոր նկարներն ու նամակները, իսկ հետո հիպնոսի սեանսի ժամանակ` դիտավորյալ պահպանած միակ լուսանկարի առջև հիշել նրա ոչ մեծ թերությունների մասին:Հետո Պիաժեն հմուտ կերպով ուռճացնելով և ընդգծելով դրանք, նկարի վրա ստեղծեց մեծ գիշատիչ թռչնի կերպար, որից կինը ինքն էր ուզում որքան հնարավոր է շուտ ձերբազատվել և մոռանալ այդ երբևէ սիրած դեմքը:
- Կուտակված թույնը չի կարելի պահել ձեր մեջ, այդ պատճառով էլ մի մեկուսացեք և մի դարձեք ինքնամփոփ:Այն անպայման պետք է ելք ունենա:Դուք կարող եք պատմել այդ մասին ձեզ շատ հարազատ մի մարդու, որը ձեզ խորհուրդ կտա:Հոգեբանները դա անվանում են "էմոցիաների կարգաբերում":
- Հոգեթերապիայի ավանդական մեթոդներից է խնդիրների գրավոր ֆիկսումը:Դա հզոր զենք է, որը օգնում է նույնիսկ հոգեկան հիվանդներին:Ավելի լավ է, երբ ձեր ապրումներից բացի թղթին եք հանձնում նաև ձեր վերլուծությունները և այդ իրավիճակից դուրս գալու մեթոդները:
- Եթե կա հնարավորություն բնականաբար պետք է դիմել մասնագետի (հոգեբանի, հոգեթերապևտի, ընտանեկան հարցերով խորհրդատուի), քանի որ հոգեկան աղետի դեմ պայքարը պետք է տարվի մասնագիտական և անհատական կերպով:
Սակայն առկա են հոգեբանական պաշտպանության մոտավորապես 20 մեթոդ, որոնք ինքներդ էլ կարող եք կիրառել:Վերը նշվածներից բացի ավելացնենք ևս 3 հատ:
"Աղվեսն ու խաղողը"` Եզոպոսի հայտնի առակի մեջ աղվեսը չեզոքացնում է հոգեբանական լարվածությունը` համոզելով իրեն թե խաղողը թթու է:
"Ավելի վատ էլ է լինում"` ուրիշների անհաջողությունները ու անելանելիությունը քննարկելով հաճախ համոզվում ենք, որ սեփական փորձությունները տանելի են:
"Անտանելի պայմանների ստեղծում"` եթե կարծում էք, թե պայմանները անտանելի են, ստեղծեք ավելի վատը և նորից վերադառնալով նախկինին կզգաք որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ:
Անպատասխան սիրո ցնցումներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է խուսափել ամենավտանգավոր սխալներից.
- Բացառել թեկուզ մի րոպե, երբ դուք կարող եք անշարժ նայել մի կետի. Առավելագույնս ծանրաբեռնեք ինքներդ ձեզ:
- Խուսափեք միայնակ լինելուց` (նույնիսկ եթե դա շատ դժվար է) գնացեք մարդկանց մոտ (միայն թե այն մարդկանց, ովքեր ձեզ ամենից քիչն են նյարդայնացնում):
- Թույլ չտալ ձեզ վերադառնալու հույս փայփայել, փորձել կրկին հանդիպել այն մարդու հետ ում պատճառով դուք տառապում եք:Որոշումը պետք է լինի վերջնական:
- Չփորձել վրեժ լուծել կամ ցնցել նրան ("հիմար" արարքներով):
19.09.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ